Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 37-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2021 թվականի N 37-Ա

«ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀՈԱԿ-Ի ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ՄԻ ՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 25-ի N 12-Ա որոշմամբ հասատված «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ և հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի առաջարկությունը՝

 1․ Տալ համաձայնություն «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ–ի՝ Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների փողոցի N 16/45 հասցեում գտնվող մարզադահլիճը (այսուհետ՝ անշարժ գույք) 1 (մեկ) տարի ժամկետով Հայաստանի խառը մենամարտերի ֆեդերացիային վարձակալության տրամադրելուն՝ համայնքի տարածքում մարզական գործունեություն ծավալելու և մարզչական դասաժամեր անցկացնելու նպատակով:

 2․ Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձավճարի չափ սահմանել՝ ամսական 35.000  (երեսունհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 

3․ Իրավունք վերապահել Ջերմուկի համայնքի ղեկավարին Հայաստանի խառը մենամարտերի ֆեդերացիայի հետ կնքելու տարածքի վարձակալության պայմանագիր։

4․ Սահմանել, որ վարձակալած տարածքի օգտագործման պայմաններն ու պահանջները կարգավորվում են վարձակալության պայմանագրով:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից


Կողմ -6

ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԳԱԳԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner