Այսօր: Կիրակի, 15 Դեկտեմբերի 2019թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 999
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 56-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 56-Ա


Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՕՏԱՐԵԼՈՒ,ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՎԱՃԱՌՔԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67 հոդվածին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետին և 22-րդ կետին համապատասխան 

1.Համաձայնվել Ջերմուկ  համայնքի սեփականություն համարվող Հերհեր գյուղում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ 0,26704 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ վարելահող, կադաստրային ծածկագիրը՝ 10-028-0118-0011) ըստ Հերհեր գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայի աճուրդով օտարելու մասին Ջերմուկի  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով  հողամասի օտարման նպատակը՝ գյուղատնտեսական գործունեության համար, մեկնարկային գինը՝ 115 000( հարյուր տասնհինգ հազար) դրամ:

2. Համաձայնվել Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող Ջերմուկ քաղաքում գտնվող գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ 0,035 հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ այլ, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0104-0003) ըստ Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծի աճուրդով օտարելու մասին Ջերմուկի  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով  հողամասի օտարման նպատակը՝ գյուղատնտեսական գործունեության համար, մեկնարկային գինը՝ 50 000( հիսուն հազար) դրամ:

3.Համաձայնվել Ջերմուկ  համայնքի սեփականություն համարվող Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի N 3/5 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակությամբ 149,4 քմ մակերեսով հողամասը (գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0015-0061) ըստ Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծի աճուրդով օտարելու մասին Ջերմուկի  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով  հողամասի օտարման նպատակը՝ հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու համար, կառուցապատման ժամկետը՝ 3 (երեք) տարի,  մեկնարկային գինը՝ 200 000( երկու հարյուր հազար) դրամ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner