Այսօր: Երկուշաբթի, 23 Մայիսի 2022թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 60
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 3-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունվարի 2022 թվականի N 3-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ  և  35-րդ հոդվածի 1-ին  մասի 7-րդ կետերին համապատասխան՝

1. Հաստատել ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի  ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:

2․ Ջերմուկ համայնքի արվեստի դպրոցներում դասատուների, «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում  մարզիչների ու գրադարանավարների,  «ԶԱՏԻԿ» մանկապարտեզ» ՆՈՒՀ և «Գնդեվազի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ներում դաստիարակների  համար հաստատել  հետևյալ դրույքաչափերը.

   ա/ միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցողներ՝

 - մինչև  15 տարվա մասնագիտական ստաժի առկայությամբ  - 125 000 դրամ

 - 15 և ավելի տարվա մասնագիտական ստաժի առկայությամբ - 135 000 դրամ

բ/ բարձրագույն կրթություն ունեցողներ

- մինչև 15 տարվա մասնագիտական ստաժի առկայությամբ -130 000 դրամ

-15 և ավելի տարվա մասնագիտական ստաժի առկայությամբ-140 000 դրամ

3.  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2007 թ. հունվարի  26-ի N 29-Ն հրամանի 3-րդ  և նշյալ հրամանով հաստատված  N 1 հավելվածի  25-րդ կետերին համապատասխան,  հաշվի առնելով, որ ամառային սեզոնի հետ կապված ավելանում է երիտասարդ կանանց զբաղվածությունը, որի հետևանքով կտրուկ ավելանում է նախադպրոցական տարիքի երեխաներին «Զատիկ» մանկապարտեզում ժամանակավորապես տեղավորելու դիմումների քանակը՝ իրավունք վերապահել մանկապարտեզի տնօրենին, համայնքի ղեկավարի որոշմամբ, ըստ անհրաժեշտության ավելացնելու խմբերի քանակը 1-ից 2-ով: Նման խմբերում աշխատողներին ընդունել պայմանագրային հիմունքներով՝ սահմանված կարգով կնքելով ժամկետային աշխատանքային պայմանագրեր։

4․ Սահմանել, որ մինչև 2022 թվականի մարտի 1-ը «Ջերմուկ համայնքի քաղաքային գրադարան» համայնքային հիմնարկը և «Ջերմուկի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ–ը իրենց գործունեությունը ծավալում են 2021 թվականի համար հաստատված հաստիքացուցակների հիման վրա։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ–ի հաստիքացուցակի, որը ուժի մեջ կմտնի 2022 թվականի մարտի 1-ից։ 


Կողմ -14

ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԲԱԲԱՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(35.65 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner