Այսօր: Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2020թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 233
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 18-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 18-Ա


Զեկ. ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ «ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ ՀԱՆՈՒՆ ԿԼԻՄԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆՆ ՈՒ «ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿԼԻՄԱՅԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ» ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻԱՆԱԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի ԹԻՎ 37-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի՝ այլ միջոցների ներգրավմամբ Ջերմուկ համայնքում կայուն զարգացում ապահովելու նպատակով ծրագրերի մշակման և իրականացման առաջարկությունը՝

1. Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի ղեկավարի` Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը միանալու, դաշնագիր ստորագրելու և «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի» (ԿԷԶԳԾ) մշակմանն ու իրականացմանը աջակցելու վերաբերյալ առաջարկությանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Ջերմուկի համայնքի ավագանու 2016 թվականի հունիսի 29-ի «Եվրոպական հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը միանալու մասին» թիվ 37-Ա որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner