|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 նոյեմբերի 2021 թվականի N 447-Ա |
«ԱՐՄ ՍՈԼԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման, հիմք ընդունելով «ԱՐՄ ՍՈԼԱՐ» ՍՊԸ–ի տնօրենի ս/թ նոյեմբերի 23-ի դիմումը (մտից N 1703)՝ 1. «ԱՐՄ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի Վառված սարի NN 7, 8 և N 9 հասցեներում գտնվող հողամասերի վրա (կադաստրային ծածկագրերը՝ 10-028-0148-0062, 10-028-0148-0068 և 10-028-0148-0060) 5 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման համար տալ շինարարության թույլտվություն:
2. «ԱՐՄ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությունը պարտավոր է շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ Ջերմուկ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՐՄ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
|
|
Կարգավիճակ՝ | կատարվել է լրացում |
|
Կարգավիճակի հիմք՝ | N 80-Ա, 04.04․2022 թ․ |
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|