Այսօր: Չորեքշաբթի, 8 Ապրիլի 2020թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 227
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N **
 

ՆԱԽԱԳԻԾ **


Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

«ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ «ԶԱՏԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՆՈՒՀ ՀՈԱԿ-Ի ՁԱԽԱՓՆՅԱ ԹԱՂԱՄԱՍԻ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՅԳՈՒ, ԿԵՉՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԵՐԿՈՒ ՀԱՐԿԵՐԻ, ՏԱՆԻՔԻ ԵՎ «ԳՆԴԵՎԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈԻ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2019 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին տրամադրվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ՝

1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել  «Ջերմուկ համայնքի «Զատիկ» մանկապարտեզ ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի Ձախափնյա թաղամասի մասնաշենքի ձմեռային այգու, Կեչուտ գյուղի մասնաշենքի երկու հարկերի, տանիքի և «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաշենքի տանիքի հիմնանորոգում» սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ֆինանսավորման նպատակով Ջերմուկ համայնքի 2019 թվականի բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել հետևյալ փոփոխությունները։

1.1  ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և Ջերմուկ համայնքի միջև ս/թ դեկտեմբերի 12-ին կնքվել է կապիտալ սուբվենցիայի հատկացման N 07 պայմանագիրը՝ 46591.0 հազար ՀՀ դրամ գումարով: Կապալառու կազմակերպությունների կողմից ներկայացված հիմնավոր փաստաթղթերի հիման վրա  ս/թ դեկտեմբերի 26-ին Ջերմուկ համայնքի ,,38-01-00-պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով սուբվենցիա,, գործառնական դասակարգմամբ  900365000281 եկամտային հաշվի համարին հատկացվել է 28.930.020 / քսանութ միլիոն ինը հարյուր երեսուն հազար քսան / ՀՀ դրամ՝ վերոնշյալ հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման համար: 

1.2 Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և Ջերմուկ համայնքի 2019 թվականի բյուջեում կատարել փոփոխություններ՝ եկամտային (,,38-01.00-պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով սուբվենցիա,, գործառնական դասակարգում ) և ծախսային ( 09.01.01.51-նախադպրոցական կրթություն ,, գործառնական դասակարգման ,,5113- շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում,, տնտեսագիտական հոդված) մասերը համապատասխանաբար ավելացնելով 28.930.020 / քսանութ միլիոն ինը հարյուր երեսուն հազար քսան/ ՀՀ դրամ:

1.3 Ընդամենը Ջերմուկ համայնքի բյուջե

   եկամուտներ 768.930.020 ՀՀ դրամ

   ծախսեր       768.930.020 ՀՀ դրամ

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(172.45 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner