Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 5
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

30 սեպտեմբերի 2020 թվականի N 5

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

Հրավիրում ենք ձեզ Ջերմուկ համայնքի 2021թ. զարգացման ծրագրերի (ցանկում ներկայացված ծրագրերը ներառված են  համայնքի զարգացման հնգամյա պլանում 2017-2021 թվականների համար) բաց և կառուցողական հանրային քննարկումներին` համայնքի հրատապ կարիքները վերհանելու և առաջնահերթ հիմնախնդիրները լուծելու նպատակով:

Հանրային քննարկումները համայնքի բնակիչների և ՏԻՄ-երի միջև համագործակցության մի ձև է, որը հնարավորություն է տալիս կառուցել ՏԻՄ-երի գործունեությունը` բնակիչների իրական կարիքներին համապատասխան:

ՏԻՄ-երը և համայնքի աշխատակազմն ակնկալում են համայնքի ավագանու անդամների և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը Ջերմուկ համայնքի 2021 թվականի զարգացման ծրագրերի նոր  տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում: Անաչառ կարծիքներ և առաջարկություններ ունենալու նպատակով ՀԱՄԱՅՆՔԻ 2021 թ. ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ իրականացվում է  համայնքապետարանի պաշտոնական կայքով:

2020 թ. հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 30 -ը ներառյալ խնդրում ենք ներկայացնել առաջարկություններ և կարծիքներ:

Գրավոր առաջարկությունները կարող եք ներկայացնել նաև համայնքի աշխատակազմին` հետևյալ հասցեով. ք. Ջերմուկ Մյասնիկյան 8, Քաղաքացիների սպասարկման գրասենյակ:

Խնդրում ենք առաջարկված ծրագրերը քվեարկել հետևյալ հղմամբ, իսկ նոր առաջարկությունները հիմնավորումներով ներկայացնել ստորև ՝ կարծիքների համար նախատեսված մասում:

Հարցման արդյունքները ներկայացված են հետրյալ հղմամբ:

Ակնկալում ենք ակտիվ քննարկում

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել ստորև



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ 55 ամիս առաջ
հանրային քննարկմանը մասնակցել են 222 հոգի, արդյունքում ունենք հետևյալը.64.4 % Ջերմուկ համայնքի Կարմրաշեն գյուղի արտաքին լուսավորվածության ցանցի կառուցում13.1 % Ջերմուկ քաղաքի բնակելի շենքերի՝ Ձախափնյակ 23Ա,23Բ, Ձախափնյակ 26Ա,26Բ, Ձախափնյակ 2-րդ,3-րդ,4-րդ , Ձախափնյակ 11-րդ և 8-րդ շենքերի հետնամասեր, Մյասնիկյան 24-րդ, Շահումյան 1-ին և 5-րդ , Շահումյան 27-րդ , Ձախափնյակ 1-ին, բակերի ասֆալտապատում և ջրահեռացման համակարգի ստեղծում6.3 %  Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների փողոցից դեպի Սրբ.Գայանե եկեղեցի տանող ճանապարհին կից մայթերի հիմնանորոգում2.3 % Ջերմուկ քաղաքի և գյուղական բնակավայրերի գերեզմանատների չափագրում և ճանապարհների վերանոոգում2.3 % Հերհեր գյուղի գազաֆիկացում2.3 % Դեպի Եղնիկի արձան տանող ճանապարհի հիմնանորոգում, շրջակա տարածքի ասֆալտապատում, դիտահրապարակի կառուցում1.8 % Միջհամայնքային և ներհամայնքային (գյուղական) տուրիզմի զարգացումը խթանող միջոցառումների իրականացում (դեպի պատմամշակույթային կոթողներ գնացող ճանապարհների կառուցում, շրջակա տարածքների բարեկարգում)1.8 % Հանդիսությունների (արարողությունների և միջոցառումների կազմակերպման համար ) սրահի կառուցում Հերհեր և Կարմրաշեն գյուղերում 0.9 % Ջերմուկ համայնքի ճոպանուղու տարածքի բարեկարգում, գլխավոր ճոպանի հիմնանորոգում0.9 % Իրայել Օրու արձանին կից հրապարակից դեպի ճոպանուղի գնացող ճանապարհին կից մայթերի կառուցում0.5 % Ջերմուկի Ըմպելասրահի տանիքի և կոյուղու հիմնանորոգում0.5 % Ջերմուկ քաղաքի ,,ձորի վաննաներ,, տարածքին կից ճանապարհի քայքայված հատվածի վերականգնում0.5 % Տուրիստական տեղեկատվական կենտրոնների կառուցում /ՏՏԿ/ բոլոր բնակավայրերում0.5 % Գյուղական բնակավայրերում բանջարեղենի և մրգի մթերման սառցարանային արտադրամասերի ստեղծում0.5 % Համայնքի գյուղական բնակավայրերում վարչական շենքերի հիմնանորոգում և կահավորում և 1.9 % մնացած ծրագրերըՈՒՆԵՆՔ ՆԱԵՎ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ 1.Կարմրաշեն գյուղի ճանապարհի հիմնանորոգում2. Քաղաքային այգու հիմնանորոգում, ճեմուղիների կառուցում3. Կարմրաշեն գյուղում ջրամբարի կառուցում և վարելահողերի ջրարբիացում 4. Կարմրաշեն գյուղի խմելու ջրագծերի վերանորոգում 5. Կարմրաշեն գյուղի հանդամիջյան ճանապարհների բարեկարգում  6. Կարմրաշեն գյուղում արևային էլեկտրակայանի հիմնում 7. Կարմրաշեն, Հերհեր, Գնդևազ գյուղերում ժամանցի սենյակի կառուցում 8. Հերհեր կամ Գնդևազ գյուղերից մեկում չրանոցի կառուցում 9. Հերհեր գյուղի մշակույթի տան նորոգում10. Ջերմուկ քաղաքում ենթակառուցվածքների կառուցում՝ ժամանցի կենտրոններ11. Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի բնակֆոնդի տանիքների հիմնանորոգում
Պատասխանել
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ 55 ամիս առաջ
https://drive.google.com/open?id=1r5x1c7DtB_vz72jAkmupJiqgn6otIoKVeG1B8xUrV8c , քննարկումների վերջնական արդյունքները կարող եք տեսնել այս հղումով
Պատասխանել
Անհայտ օգտատեր 55 ամիս առաջ
Հիանալի նախաձեռություն է: Ողջունում եմ նմանատիպ աշխատելաոճը:
Պատասխանել
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱԺԻՆ | Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ 55 ամիս առաջ
Շնորհակալություն արձագանքի համար: Տեղադրվելու է ծրագրերի քննարկման երկու տարբերակ ՝ մեր կողմից առաջարկվող ծրագրեր, որոնք ներառված են համայնքի զարգացման հնգամյա պլանում, հանրային քննարկման արդյունքում վեր կհանվեն համայնքի հրատապ կարիքներն ու հիմնախնդիրները  ըստ անհրաժեշտության և առաջնահերթության , և երկրորդ տարբերակ՝ այն է հարցաթերթիկի միջոցով կներկայացվեն նոր  ծրագրեր, որոնք ներառված չեն  մեր համայնքի զարգացման հնգամյա պլանում
Պատասխանել

Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner