Ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 250-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և 8-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ որոշում եմ՝
1․ Ս/թ սեպտեմբերի 13-ից 14-ը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Ջերմուկ համայնքում առաջացած՝ հակառակորդի կողմից հրետանային միջոցների, ականանետերի և այլ զինատեսակների կիրառմամբ մարտական և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վտանգի առկայությամբ պայմանավորված «ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատանքների չնախատեսված ժամանակավորապես դադարեցման պայմաններում պահպանել բոլոր աշխատողների աշխատավարձերը։
2․ Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնին և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետում վճարել աշխատողների՝ սեպտեմբեր ամսվա աշխատավարձը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։