Այսօր: Շաբաթ, 12 Հուլիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 252-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 սեպտեմբերի 2020 թվականի N 252-Ա

«ՆԱԱՆԴ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԵՐՎԻՏՈՒՏ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին,   Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին, 5-րդ մասի 2-րդ պարբերությանը, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան և Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թ. սեպտեմբերի 20-ի N 59-Ա որոշմամբ տրված համաձայնության  հիման վրա 

1. Սահմանել «ՆԱԱՆԴ» ՍՊ ընկերության կարիքների համար (ՓՀԷԿ-ի ջրագծի  խողովակաշարի անցկացում),   հողամասի  մշտական սերվիտուտ` կնքելով  Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Հերհեր գյուղում  գտնվող 0,23098 հա  մակերեսով հողամասի սերվիտուտի պայմանագիր:

2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի օգտագործման համար սահմանել վճար՝ սերվիտուտի պետական գրանցման պահից ամսական 10000 (տաս հազար) ՀՀ դրամ:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՆԱԱՆԴ» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: 


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner