Այսօր: Երկուշաբթի, 24 Հունվարի 2022թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 76-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 76-Ն


Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետի պահանջներով՝ 

1. Ջերմուկ համայնքի Մանկական Զարգացման կենտրոնի և դրան կից խաղահրապարակի կառուցման, « Գնդեվազի մանկապարտեզ» ու «Զատիկ մանկապարտեզ ՆՈՒՀ» ՀՈԱԿ-ի ձախափնյա  մասնաշենքի բակերի և  Ջերմուկ քաղաքի բակային տարածքների ասֆալտապատման  սոցիալական ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրերի՝ ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորմամբ պայմանավորված՝ հաստատել Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջեում կատարված  հետևյալ փոփոխությունները՝

   բյուջեի «38-01-00-պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով սուբվենցիա» եկամտային հոդվածը ավելացնել 112772.3 հազար ՀՀ դրամով, իսկ «04.05.01.51-ճանապարհային տրանսպորտ» և «09.01.01.51- կրթություն» գործառնական դասակարգումներով, «5113- շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» և «5134- նախագծահետազոտական ծախսեր» տնտեսագիտական  ծախսային հոդվածները  համապատասխանաբար ավելացնել 99540.0 հազար  (իննսունինը միլիոն հինգ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամով, 10323.3 հազար (տաս միլիոն երեք հարյուր քսաներեք հազար երեք հարյուր) ՀՀ դրամով և  2909.0 հազար (երկու միլիոն ինը հարյուր ինը հազար) ՀՀ  դրամով՝ վերոնշյալ ծրագրերով կատարվող աշխատանքների ֆինանսավորման համար:

2. Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ ի գիտություն ընդունել Ջերմուկ համայնքի բյուջեն՝ 2020 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ՝  

 եկամուտներ՝  864.426.200 ՀՀ դրամ

 ծախսեր՝       864.426.200 ՀՀ դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner