Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման, հիմք ընդունելով «ԱՅ ՍՈԼԱՐ» ՍՊԸ–ի տնօրենի ս/թ նոյեմբերի 23-ի դիմումը (մտից N 1704)՝
1. «ԱՅ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի Վառված սարի NN 16, 18 և N 19 հասցեներում գտնվող հողամասերի վրա (կադաստրային ծածկագրերը՝ 10-028-0148-0017, 10-028-0148-0061 և 10-028-0148-0067) 5 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցման համար տալ շինարարության թույլտվություն:
2. «ԱՅ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությունը պարտավոր է շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ Ջերմուկ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԱՅ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: