Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 21-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մարտի 2021 թվականի N 21-Ն

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ի N 80-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասին և 34-րդ հոդվածին համապատասխան՝

1․ Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի «2021 թվականի համար Ջերմուկ համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին» N 80-Ն որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ ենթակետերով՝

«9) «Ջերմուկ համայնքի սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության և մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ–ի կողմից ֆիթնես–մարզումների ծառայությունների դիմաց  գանձվող  վճարի չափը՝  անհատական մարզումների մեկ ժամը՝ 1000 (հազար) դրամ, մարզիչի հետ մարզումների 12 պարապմունքը՝ 10 000 դրամ։

10) Ջերմուկ համայնքի սեփականությունը հանդիսացող չափագրական գործիքի օգտագործման տրամադրման դիմաց գանձվող վճարի չափը՝ հետևյալ դրույքաչափերով՝

    ա/ մինչև 100 քմ շենք–շինությունների չափագրում- 1 քմ՝ 100 դրամ,

    բ/  100 քմ–ից ավելի մակերեսով շենք–շինությունների չափագրում- 1 քմ՝ 150 դրամ,

    գ/ մինչև 1000 քմ չկառուցապատված տնամերձ հողամասի չափագրում- 10 000 դրամ,

    դ/ չկառուցապատված 1000 քմ–ից ավելի տնամերձ հողամասի չափագրում– 10 000 դրամ+1000 քմ–ից ավել յուրաքանչյուր 1 քմ՝ 10 դրամ,

     ե/ մինչև 1 հա չկառուցապատված արտադրական, հասարակական և գյուղատնտեսական նշանակության հողամասերի չափագրում– 20000 դրամ,

    զ/ 1 հա–ից ավելի գյուղատնտեսական հողամասերի չափագրում– յուրաքանչյուր 1 հա–ի համար 20 000 դրամ,

    է/արդյունաբերական, հասարակական (արտադրական տարածքներ, հանգստի, հյուրանոցային համալիրներ եւ այլն) կառուցապատված հողամասերի և շենք, շինությունների, ենթակառուցվածքների չափագրումը– պայմանագրային հիմունքներով»։

2․ Ընդունել ի գիտություն, որ «Ջերմուկ համայնքի սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության և մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ–ի իրավահաջորդը «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ–ն է։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական  հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի ապրիլի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա։


Կողմ -8

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ

ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner