Այսօր: Երեքշաբթի, 4 Հոկտեմբերի 2022թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 65-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2022 թվականի N 65-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ՝ ՀՈՒՆԻՍԻ 23–Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան 

1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի առաջին նստաշրջանի հինգերորդ՝ հունիսի 23–ի նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը. 

1․1․ Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի սկզբնամասում գտնվող Վ․ Սարգսյանի անվան զբուսայգու, Ազատամարտիկների պուրակի բարեկարգման աշխատանքների, «Ջերմուկ համայնքի ճոպանուղի» համայնքային հիմնարկի համար ամենագնացի (ռատրակ) ձեռք բերման ծրագրերը ներկայացնելու, ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու և Ջերմուկի համայնքի 2022 թվականի բյուջեի փոփոխությունները հաստատելու մասին․ 

  զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի պաշտոնակատար  Ա․ Ղազարյան 

1․2․ Ջերմուկ համայնքում աղբահանության իրականացման կարգը և  սանիտարական մաքրման սխեման հաստատելու, աղբահանության վճարների դրույքաչափերն ու կիրառվող արտոնությունները սահմանելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2013 թվականի հուլիսի 31-ի N 35-Ն որոշումն ուժը կորցած ճանաչելու  մասին․ 

զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Գ․ Թադևոսյան

1․3․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի N 13-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին․

 զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի պաշտոնակատար Ա․ Գառնիկյան

1․4․ Ջերմուկ համայնքի 2022 թվականի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին․

  զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի պաշտոնակատար Ա․ Գառնիկյան

1․5․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասը աճուրդային եղանակով օտարելու, վաճառքի մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին․

  զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի պաշտոնակատար Ա․ Գառնիկյան

1․6․ Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 22-ի N 93-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին․

  զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Գ․ Թադևոսյան

1․7․ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին նիստի գումարման օրը սահմանելու մասին․

  զեկ․ համայնքի ղեկավար Վ․ Արսենյան

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ 


Կողմ -12

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ԲԱԲԱՅԱՆ ԺԻՐԱՅՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՆԱՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՒՍԻԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2071
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner