Այսօր: Երկուշաբթի, 24 Հունվարի 2022թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 80-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 80-Ն


Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1. Սահմանել 2021 թվականի համար Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների հետևյալ դրույքաչափերը՝

 1) «Ջերմուկ  համայնքի ճոպանուղի» համայնքային հիմնարկի  կողմից մատուցվող ծառայությունների դիմաց  գանձվող վճարի չափը՝  1500 դրամ` մեկ ուղևորի մեկ շրջապտույտի համար,

 2) հասցեների տրամադրման (վերահասցեավորման) համար՝ 20 000 ՀՀ դրամ Ջերմուկ քաղաքում, 10 000 ՀՀ դրամ՝ համայնքի գյուղական բնակավայրերերում,  

 3) համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ` յուրաքանչյուր հենասյան համար                            ,
 
4) Ջերմուկ համայնքի գյուղական բնակավայրերում հանդիսությունների սրահները օգտագործման տրամադրելու համար՝ 15 000 ՀՀ դրամ՝ ուրախառիթ, անհատույց՝ սգո արարողությունների դեպքում. սրահները վարձակալողի վրա է դրվում իր արարողության համար օգտագործված էլեկտրաէներգիայի և գազի վճարների մուծման, ինչպես նաև գույքի, սպասքի և սրահի այլ իրերի հնարավոր վնասների փոխհատուցման պարտավորությունը,

 5) ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման կամ ապամոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման համար՝ համաձայն հավելված 1-ի,

 6) համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի գործառական նշանակության փոփոխության ծառայության համար՝ համաձայն հավելված 2-ի,

 7) համայնքի վարչական տարածքում օրինականացված ինքնակամ կառույցների, ինչպես նաև՝ բնակելի և ոչ բնակելի տարածքների օտարման կամ օգտագործման տրամադրման համար՝ համաձայն հավելված 3-ի,                                          
 

8) համայնքային սեփականության մեքենա-մեխանիզմները օգտագործման տրամադրելու համար՝ համաձայն հավելված 4-ի:

2. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին սույն որոշման 1-ին կետի 4-րդից 8–րդ ենթակետերով սահմանված վճարների համար կիրառել դրույքաչափերի նվազեցման արտոնություն 50-ից 100 տոկոսի չափով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(76.50 Կբ)
(52.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner