Այսօր: Ուրբաթ, 27 Հունիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.02.26 Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք

Բարի գալուստ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք։ Մեզ կարող եք հետևել նաև սոցիալական ցանցերում հետևյալ հղումներով՝ 

✅ Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ,

Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական ինստագրամյան էջ   /jermukcity_official/

✅ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջ

✅ Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի ինստագրամյան էջ /vahagn_arsenyan/

Մենք յութուբում՝  https://www.youtube.com/@jermukcity (new)

24.06.25 Ջերմուկի բնական լողավազանը՝ գեյզերը:
Ջերմուկի բնական լողավազանը՝ գեյզերը:
Այստեղ այցելում են հանքային ջրի բնական ավազանում լողալու, հանգստանալու և հրաշալի բնության գրկում ուժերը վերականգնելու նպատակով:
🧡 Միայն վերևից նկարված պատկերում է երևում, որ լողավազանը սրտաձև է։
🚘  Զբոսաշրջիկների սիրելի վայրերից է, որտեղ հասնելը շատ էքստրիմալ ճանապարհով է, ինչը առավել հետաքրքիր է դարձնում ճանապարհորդությունը։ Ճանապարհը հասանելի է միայն ամենագնացների համար 🚖 🚕 🚔
 
Հղումը և շատ ավելի հետաքրքիր տեղեկատվություն Ջերմուկի մասին՝ մեր ֆեյսբուքյան էջում։
 
23.06.25 Դեպի ջրվեժ տանող ճեմուղին ամբողջովին վերանորոգվել և լուսավորվել է
Դեպի ջրվեժ տանող ճեմուղին ամբողջովին վերանորոգվել և լուսավորվել է:Այսուհետ "Ջրահարսի վարսեր" -ը տեսնելու համար էքստրիմալ ճանապարհներ և խոչնդոտներ հաղթահարելու փոխարեն հնարավորություն է ստեղծվել բարեկարգ ճեմուղով, զբոսնելով հասնել ջրվեժ (<<Անի>> հյուրանոցի հարակից տարածքով): Նոր և գեղեցիկ լուսավորության շնորհիվ զբոսաշրջիկներն ու ջերմուկցիները հնարավորություն ունեն զբոսնելու նաև երեկոյան ժամերին /ճանապարհի տարբեր հատվածներում տեղադրված են նաև նստարաններ/: Վերանորոգված կամրջակը անցնելուց հետո անմիջապես հայտնվում եք Բախտի կամար -ի տակ, որը ներառված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում: Կա կարծիք, որ կամարի տակ պահված երազանքը անպայման կատարվում է; Թե որքանով է ճիշտ, կարող եք փորձել ... Մանրամասն
22.06.25 «Լավագույնը լավագույններից» մրցույթի հաղթողը Ջերմուկից է

«Լավագույնը լավագույններից» մրցույթի հաղթող է ճանաչվել Նատալի Մուսայելյանը։ Նա որոշ չափով նաև ջերմուկցի է, քանի որ ԼՂ-ից բռնի տեղահանվելուց հետո նա բնակվում է Ջերմուկում։ Շնորհավորում ենք և մաղթում խաղաղ ու լուսավոր ապագա, հաջողություններ և հաղթանակներ՝ բոլոր նախաձեռնություններում։

 

Հղումը 

21.06.25 Համայնքի ղեկավար Վահագն Արսենյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողի օրվա առթիվ
Շնորհավորում եմ բոլոր բուժաշխատողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ։
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր բարձր պահելով մասնագիտության պատիվը, անմնացորդ նվիրումով են կատարում իրենց կարևոր առաքելությունը։
Առանձնահատուկ շնորհավորում եմ ռազմական բժիշկներին, ովքեր մեր երկրի սահմանը պահող հայ զինվորի առողջության մասին հոգ են տանում թե՛ խաղաղ պայմաններում, թե՛ պատերազմական իրավիճակներում։
Մաղթում եմ ձեզ անսպառ ուժ, առողջություն, արգասաբեր աշխատանք ու նոր մասնագիտական ձեռքբերումներ։
Թող ձեր նվիրումը գնահատված լինի` միշտ։
 
20.06.25 Ջերմուկն "արտաքնապես" ամեն օր փոխվում է
Ջերմուկն "արտաքնապես" ամեն օր փոխվում է՝ դառնալով ավելի կանաչ, խնամված ու գեղեցիկ 💚
Աշխատանքի ծավալն իհարկե մի քանի լուսանկարով տեսանելի չէ, բայց արդյունքը նկատում ու գնահատում են բնակիչներն ու հյուրերը։
կատարվում են՝
🌿այգիների, կանաչ տարածքների, պուրակների խնամք /նպատակն է պահպանել էսթետիկ տեսքը, կանխել մոլախոտերի տարածումը և ապահովել բուսականության առողջ զարգացումը/
☘️հողալցման աշխատանքներ
🦟մոծակների դեմ պայքարի միջոցառումներ
🛍 նոր աղբամանների /նաև նստարանների/ տեղադրում
🏚ընթացքում նաև՝ հեռացվում են չօգտագործվող, ոչ պիտանի թիթեղյա կրպակները, ավտոմեքենաների մնացորդներն ու տաղավարները
 
Լուսանկարներն ու ամեն օր թարմ տեղեկատվությունը՝ մեր ֆեյսբուքյան էջում։
18.06.25 Ժայռերի նոր լուսավորության շնորհիվ Արփայի կիրճը շատ ավելի գրավիչ է

Ժայռերի նոր լուսավորության շնորհիվ Արփայի կիրճը շատ ավելի գրավիչ է երեկոյան ժամերին։ Իսկ դեպի "Եղնիկ" տանող՝ նոր կառուցված ու լուսավորվոծ ճանապարհը հնարավորություն է տալիս բարձրանալ ու զմայլվել ոչ միայն քաղաքի խորհրդանիշով, այլ նաև ներքևում բացվող տեսարանով։

 

Տեսանյութը տեղադրված է մեր ֆեյսբուքյան էջում։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
տեսահոլովակներ
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
Համայնքի ավագանու 11․03․2022 թ․ նիստ
համայնքի ավագանու 26․05․2020 թ. նիստի տեսահոլովակ
համայնքի ավագանու 17.01.2020 թ. նիստի տեսահոլովակ
Քաղաքացիների Սպասարկման Գրասենյակ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (23.05.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (02.03.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ (16.01.2017)
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ 13.05.2022թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner