
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2023 թ. N 350-Ա
ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՍԿԶԲՆԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիման վրա և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48.1 հոդվածին համապատասխան, հիմք ընդունելով Հայաստանի Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված Կարգի 46.2 կետի «ա» ենթակետը և Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 31-ի N 83-Ա որոշումը և հաշվի առնելով Ա/Ձ Արման Զազյանի դիմումը (մտից N 1978, 20․11․2023 թ․)՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ քաղաքի Մյասնիկյան փողոցի սկզբնամասում՝ Շ․ Ազնավուրի կիսանդրուն հանդիպակաց մայթին գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1 քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակությամբ ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրել Ջերմուկ քաղաքի բնակիչ, Ա/Ձ Արման Աշոտի Զազյանին:
2. Սահմանել՝
-
Կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը մինչև` 20․11․2026 թ․։
-
Կառուցապատման իրավունքի տրամադրման ամսական վճարի չափը` 5 000 (հինգ հազար) դրամ (վարձավճարը վճարվում է ընթացիկ ամսվան հաջորդող 5 օրվա ընթացքում)
-
Կառուցապատման իրավունքի տրամադրման նպատակը` վճարային տերմինալ տեղադրելու համար:
3. Արման Աշոտի Զազյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման (հողօգտագործման) պայմանագիր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արման Աշոտի Զազյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից:
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
2023
Ջերմուկ