Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
05 մարտի 2025 թ. N 52-Ա

 

«ՋԵՐՍԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ՈՒ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ԲԱՂՆԻՔԻ (ՍԱՈՒՆԱՅԻ)` ԺԱՄԸ 24.00-ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 76-Ն որոշումների, հիմք ընդունելով «Ջերսան» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Ստեփանյանի հայտերը (մտից N 330, 2025 թվականի մարտի 4)՝ որոշում եմ՝


1. «Ջերսան» ՍՊ ընկերությանը 2025 թվականի ընթացքում տալ Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 7/5 հասցեում գտնվող հյուրանոցում բաղնիքի (սաունայի)` ժամը 24:00-ից հետո աշխատելու և ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություններ (Թույլտվություններ N 24 և 25):

2. «Ջերսան» ՍՊ ընկերությանը պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 900365031435 և 900365031336 հաշվեհամարներին վճարելու տեղական տուրքեր` 195 000 (հարյուր իննսունհինգ հազար) դրամ և յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 75 000 (յոթանասունհինգ հազար) դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ջերսան» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2025
Ջերմուկ