Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2023 թ. N 151-Ա

 

ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ 5-ՐԴ ՇԵՆՔի N 37 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ԿԱՐԵՆ ՊԱՆԴՈՒԽՏԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՉՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Համաձայն «Տեղական  ինքնակառավարման  մասին» օրենքի  35-րդ հոդվածի  1-ին  մասի  24-րդ  կետի,  38-րդ  հոդվածի  1-ին  մասի  4-րդ  կետի,  «Վարչարարության հիմունքների  և  վարչական  վարույթի  մասին» օրենքի  30-րդ  հոդվածի  1-ին  մասի «բ» ենթակետի,  58-60-րդ   հոդվածների, Հայաստանի  Հանրապետության  հարկային  օրենսգրքի  251-րդ  հոդվածի  1-ին  մասի, հիմք  ընդունելով  Ջերմուկի  համայնքապետարանի  աշխատակազմի  ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման  բաժնի   կողմից  25․05․2023 թ․ դրությամբ  արձանագրված՝  Ջերմուկ  քաղաքի  բնակիչ  Կարեն  Պանդուխտի  Գալստյանին  պատկանող  Mercedes-Benz 200 մակնիշի, 31US078 պետհամարանիշի, 1993թ․ արտադրության  ավտոմեքենայի  փոխադրամիջոցի հարկի  գծով  պարտավորությունը 2015-2022 թթ․ ընկած  ժամանակահատվածի  վերաբերյալ,  որը  կազմում է  768103  դրամ, որից  տույժ՝ 198103 դրամ, և  հաշվի  առնելով  այն  հանգամանքը,  որ  վերը  նշված  փոխադրամիջոցի հարկի  գծով  պարտավորությունները  կատարված  չեն՝  որոշում եմ՝


1. Ջերմուկ քաղաքի բնակիչ Կարեն Պանդուխտի Գալստյանից հօգուտ Ջերմուկ համայնքի բյուջեի գանձել  768103 (յոթ  հարյուր  վաթսունութ  հազար հարյուերեք) ՀՀ  դրամ  փոխոդրամիջոցի  հարկի  գումար (վճարման  հաշվեհամար  900365031252)։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել  Ջերմուկ  համայնքի ղեկավարին՝ դրա  ուժի  մեջ  մտնելու  օրվանից  երկու  ամսվա  ընթացում կամ  դատական  կարգով  Հայաստանի  Հանրապետության  վարչական  դատարան՝  երկամսյա  ժամկետում։

3. Սույն  որոշման  պահանջները  չկատարելու  դեպքում <<Վարչարարության  հիմունքերի  և  վարչական  վարույթի  մասին>> օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ  ծառայության  միջոցով՝  անբողոքարկելի  դառնալուց  հետո  եռամսյա  ժամկետում։ 

4․ Սույն  որոշման  կատարման  ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարը։

5. Սույն  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  Կարեն  Գալստյանին որոշման  ընդունման մասին  իրազեկելու  օրվան  հաջորդող  օրվանից։

 

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2023
Ջերմուկ