|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2023 թ. N 153-Ա
«ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման, հիմք ընդունելով «ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի գլխավոր մասնագետի՝ 2023 թվականի մայիսի 26-ի դիմումը՝ (մտից N 956, 26․05․2023 թ․)՝ որոշում եմ՝
1. «ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին տալ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսված Ջերմուկ քաղաքի Եղնիկի արձան տանող ճանապարհի և Արփա գետի կիրճի շրջակա ժայռերի լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները կատարելու շինարարության թույլտվություններ։
2. «ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկը պարտավոր է շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ Ջերմուկ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
2023
Ջերմուկ