Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2023 թ. N 343-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՎՐԱ՝ ՀԱՅՓՈՍՏԻ ՋԵՐՄՈՒԿԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիման վրա և Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48.1 հոդվածին համապատասխան, հիմք ընդունելով Հայաստանի Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված Կարգի 46.2 կետի «ա» ենթակետը  և Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի հոկտեմբերի 31-ի N 83-Ա որոշումը և հաշվի առնելով Ա/Ձ Արման Զազյանի դիմումը (մտից N 1978, 20․11․2023 թ․)՝ որոշում եմ՝


1. Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի վրա՝ Հայփոստի Ջերմուկի մասնաճյուղի շենքին մոտ, կանգառին կից գտնվող, համայնքային  սեփականություն հանդիսացող 1 քմ մակերեսով  բնակավայրերի  նպատակային նշանակությամբ ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության հողամասը առանց մրցույթի  կառուցապատման իրավունքով  տրամադրել Ջերմուկ քաղաքի բնակիչ, Ա/Ձ Արման Աշոտի Զազյանին: 

2. Սահմանել՝

  • Կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը մինչև` 20․11․2026 թ․։
  • Կառուցապատման իրավունքի տրամադրման ամսական վճարի չափը` 5 000 (հինգ հազար) դրամ (վարձավճարը վճարվում է մինչև ընթացիկ ամսվան հաջորդող 5 օրվա ընթացքում)
  • Կառուցապատման իրավունքի տրամադրման նպատակը` վճարային տերմինալ տեղադրելու համար:

3. Արման Աշոտի Զազյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման (հողօգտագործման) պայմանագիր:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արման Աշոտի Զազյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2023
Ջերմուկ