1. Ջերմուկ համայնքի ղեկավարի և ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության լիազորած անձ «Ռեդինետ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2020 թվականի օգոստոսի 26-ին կնքված՝ հենասյուների օգտագործման իրավունքի տրամադրման N 47 պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) պայմանագիրը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետերով՝
«8․5․ Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև գրագրությունը, ծանուցումները, բոլոր տեսակի փաստաթղթերը կարող են ուղարկվել Կողմերի էլեկտրոնային հասցե(ներ)ին։ Կողմի էլեկտրոնային հասցե (ներ)ին ուղարկված գրագրությունը, ծանուցումը, փաստաթղթերը կհամարվեն ուղարկվելու ամսաթվին և ժամանակին պատշաճ ուղարկված (հանձնված), պայմանովոր եթե էլեկտրոնային հասցե(ներ)ին փոխանցումն իրականացվում է աշխատանքային ժամերից դուրս ծանուցումը կհամարվի ստացված հաջորդ աշխատանքային օրվա սկզբնաժամին։
8․6․ Պայմանագրի, Պայմանագրի շրջանակներում Կողմերի միջև կազմված բոլոր տեսակի փաստաթղթերի ստորագրված, կնիքված, էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) և Կողմերի էլեկտրոնային հասցե(ներ)ին ուղարկված տարբերակը համարվում է վավեր և պարտադիր Կողմերի համար։
8․7․ Կողմերի տվյալների՝ անվանման (անվան), գտնվելու (բնակության) վայրի, բանկային վավերապայմանների, էլեկտրոնային հասցե(ներ)ի կամ այլ տվյալների փոփոխման դեպքում Կողմերն անհապաղ էլեկտրոնային հասցե(ներ)ին ուղարկված ծանուցմամբ տեղեկացնում են միմյանց այդ փոփոխությունների մասին․ այդ փոփոխությունների մասով լրացուցիչ համաձայնագրի կնքում ճի պահանջվում։ Համապատասխան ծանուցման բացակայության դեպքում նախկին տվյալներով կատարված ցանկացած գործողություն համարվում է պատշաճ կատարված։»
2. Պայմանագրի հավելվածի 1․1 կետի աղյուսակը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
քաղաք Ջերմուկ, Մելիք Ադամյան փողոց |
7 (յոթ) հատ |
քաղաք Ջերմուկ, Շահումյան փողոց |
30 (երեսուն) հատ |
քաղաք Ջերմուկ, Ձախափնյակ թաղամաս |
75 (յոթանասունհինգ) հատ |
քաղաք Ջերմուկ, H 42 մայրուղի |
20 (քսան) հատ |
գյուղ Կեչուտ |
13 (տասներեք) հատ |
գյուղ Գնդեվազ |
50 (հիսուն) հատ |
Ընդամենը՝ |
195 (հարյուր իննսունհինգ) հատ |
3․ «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության հետ օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագիր:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 3-րդ կետում նշված համաձայնագրի ստորագրման պահից և տարածվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա։