Երկայնակի Տպել
Լայնակի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2023թ. N 294-Ա

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՈՒ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 4-րդ կետերի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և դեկտեմբերի 23-ի N 100-Ն որոշումների, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Հարություն Հովհաննիսյանի հայտը (մտից՝ N 1555, 2023 թվականի սեպտեմբերի 8)՝ որոշում եմ՝


1. Անհատ ձեռնարկատեր Հարություն Հովհաննիսյանին տալ 2023 թվականի ընթացքում Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 22/1/1,22/2 հասցեում գտնվող ռեստորանում հանրային սննդի կազմակերպման և իրացման ու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություններ (Թույլտվություն N 63 և N 64):

2. Անհատ ձեռնարկատեր Հարություն Հովհաննիսյանին պարտավորեցնել վճարելու տեղական տուրք Ջերմուկի համայնքապետարանի

ա/ 900365031435 հաշվեհամարին՝ 15000 (տասնհինգ հազար) դրամ՝ հանրային սննդի կազմակերպման և իրացման համար՝ եռամսյակի հաշվարկով,

բ/  900365031336 հաշվեհամարին` 18750 (տասնութ հազար յոթ հարյուր հիսուն) դրամ ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի համար՝ եռամսյակի հաշվարկով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Հարություն Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տեղական տուրքի յուրաքանչյուր տեսակի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ  դեկտեմբերի 30-ը:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2023
Ջերմուկ