|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 նոյեմբերի 2024 թ. N 293-Ա
«ՀԷՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՅՐԱՑ N 3 ՇԵՆՔԻ ԹԻՎ 3 ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 23․1 կետով, 98-րդ կետի 2-րդ պարբերությամբ, «Տեղական տուրքրեի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով, Ջերմուկ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի N 98-Ն որոշման, հաշվի առնելով «ՀԷՑ» ՓԲ ընկերության կողմից լիազորված կազմակերպության դիմումը (մտից՝ 2024 թվականի հունիսի 3-ի N 920) և Լիազոր մարմնի համաձայնությունը (մտից N 1659, 21․10․2024 թ․) որոշում եմ՝
1․ «ՀԷՑ» ՓԲ ընկերությանը՝ ի դեմս «ՎՈԼԻՈՍ նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ի, տալ շինարարության թույլտվություն «Արևաձուկ» ՍՊ ընկերության պատկանող՝ Ջերմուկ համայնքի Մայրաց N 3 շենքի թիվ 3 հասցեում գտնվող շինությունների ԿՏԵ–ի 10 կՎ էլեկտրամատակարարման աշխատանքների կատարման համար։
2․ «ՀԷՑ» ՓԲ ընկերությունը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031567 հաշվեհամարին մուծել 3000 (երեք հազար) դրամ տեղական տուրք` որպես շենքերի և շինությունների արդիականացման համար նախատեսված տուրք:
3․ Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի ճանապարհային ոստիկանությանը և մյուս շահագրգիռ կազմակերպություններին:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ՀԷՑ» ՓԲ ընկերության կապալառու և լիազորված «ՎՈԼԻՈՍ նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
2024
Ջերմուկ