Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 մարտի 2025 թ. N 51-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ որոշում եմ՝


1․  Ջերմուկ համայնքի ղեկավարի 2022 թվականի փետրվարի 15-ի «Ջերմուկի համայնքի քաղաքացիական պաշտպանության ծառայություններ ստեղծելու, դրանց կանոնադրությունները հաստատելու և Ջերմուկ համայնքի ղեկավարի 2014 թվականի հունիսի 17-ի N 43-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 24-Ա որոշման 1-ին կետի «ա» ենթակետում ««Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ–ի տնօրեն Պավլիկ Հարությունյանին» բառերը փոխարինել «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ–ի տնօրեն Արտուշ Սիմոնյանին» բառերով։

2․ Ջերմուկ համայնքի ղեկավարի 2018 թվականի մարտի 29-ի «Ջերմուկ համայնքում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող համայնքային մշտական հանձնաժողով ստեղծելու և այդ հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մաuին» N 51-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն․ Հավելված 1-ում «Արման Հայրապետյան» բառերը փոխարինել «Կարեն Գևորգյան» բառերով։

3․ Ջերմուկ համայնքի ղեկավարի 2017 թվականի մայիսի 11-ի «Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի արտակարգ իրավիճակների հանձնաժողով ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 138-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝  որոշման Հավելված 1–ի (նոր խմբագրությամբ հաստատվել է Ջերմուկ համայնքի ղեկավարի 15․02․2022 թ․ N 23-Ա որոշմամբ)

ա) 4-րդ տողում «Արմենակյան Արմեն» բառերը փոխարինել «Բաբայան Հայկ», «ՀՀ Ոստիկանության» բառերը՝ «ՀՀ ՆԳՆ Ոստիկանության» բառերով,

բ) 7-րդ տողում «Հարությունյան Պավլիկ» բառերը փոխարինել «Սիմոնյան Արտուշ», «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» բառերը՝ «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» բառերով,

գ) 10-րդ տողում «համակարգչային սարքերը սպասարկող» բառերը փոխարինել «տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2025
Ջերմուկ