|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2024 թ. N 299-Ա
ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ՎԱՐԴԱՆ ՄԵՆԱԼԱՎԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, հաշվի առնելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Վարդան Մենալավի Հարությունյանի դիմումը (մտից 1780, 06․11․2024 թ․)՝ որոշում եմ՝
1. Կողմերի համաձայնությամբ, վաղաժամկետ` ս/թ նոյեմբերի 12-ից, լուծել Ջերմուկի քաղաքային համայնքի և Ջերմուկ քաղաքի բնակիչ Վարդան Մենալավի Հարությունյանի միջև 2012 թվականի նոյեմբերի 17-ին կնքված Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 10/4 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 50 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
2024
Ջերմուկ