Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2023 թ. N 351-Ա

 

ԱՐՏՈՒՇ ԷԴՎԱՐԴԻ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ «ՋԵՐՄՈՒԿԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» N 02-Ն հրամանի հավելվածի 72-րդ կետով՝ հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ–ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի մրցութային հանձնաժողովի՝ ս/թ նոյեմբերի 24-ի «Մրցույթում հաղթող ճանաչելու մասին» N 4 որոշումը և հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Արտուշ Սիմոնյանի դիմումը՝ որոշում եմ՝


1․ Ջերմուկ համայնքի «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն  նշանակել Արտուշ Էդվարդի Սիմոնյանին՝ դադարեցված համարելով տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունների կատարումը․ պաշտոնավարման սկիզբը՝ սույն թվականի նոյեմբերի 29–ը։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2023
Ջերմուկ