Երկայնակի Տպել
Լայնակի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ՄԱՅԻՍԻ 2023թ. N 143–Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Ջերմուկ համայնքում աճուրդների անցկացման կանոնակարգի 7-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի 2023 թվականի մայիսի 17-ի N N 01/06.1-2/3415-2023 գրությունը՝ որոշում եմ՝


1․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված՝ Գնդեվազ գյուղում գտնվող 10-016-0284-0002 կադաստրային ծածկագրով պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը (հողատեսքը՝ արոտավայր)  վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու նպատակով հայտարարել մրցույթ․ մրցույթի օր նշանակել սույն թվականի հունիսի 22-ը։ 

2․ Հաստատել  մրցույթի հայտարարության տեքստըհամաձայն հավելվածի:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2023
Ջերմուկ