|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2023 թ. N 347-Ա
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ՎԱՐԴԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 5-Ն որոշման, հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչ Վարդան Պողոսյանի՝ ս/թ նոյեմբերի 20-ի հայտը (մտից N 1977)՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչ Վարդան Պողոսյանին տալ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 6-րդ փողոցի N 2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում օժանդակ շինություն կառուցելու շինարարության թույլտվություն։
2. Վարդան Պողոսյանը պարտավոր է շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ Ջերմուկ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք, ինչպես նաև համայնքապետարանի 900365031567 հաշվեհամարին մուծել 4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդան Պողոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
2023
Ջերմուկ