Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 նոյեմբերի 2023 թ. N 352-Ա

 

«ՀԷՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ 16-ՐԴ ՓՈՂՈՑԻ N 7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 23․1 կետով, 98-րդ կետի 2-րդ պարբերությամբ, «Տեղական տուրքրեի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետով,  Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի N 100-Ն որոշման, հաշվի առնելով «ՀԷՑ» ՓԲ ընկերության կողմից լիազորված կազմակերպության դիմումը (մտից՝ 2023 թվականի նոյեմբերի 27-ի N 2010՝) որոշում եմ՝


1․ «ՀԷՑ» ՓԲ ընկերությանը՝ ի դեմս «ՎՈԼԻՈՍ նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ի, տալ շինարարության թույլտվություն Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Վահագն Աշոտի Արսենյանին պատկանող, Գնդեվազ գյուղի 16-րդ փողոց N 7 հասցեում գտնվող տարածքի 0,4 կՎ էլեկտրամատակարարման աշխատանքների կատարման համար։

2․ «ՀԷՑ» ՓԲ ընկերությունը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031567 հաշվեհամարին մուծել 900 (իննը հարյուր) դրամ տեղական տուրք` որպես շենքերի և շինությունների արդիականացման համար նախատեսված տուրք:

3․ Շինարարական աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է տեղեկացնել «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի ճանապարհային ոստիկանությանը և մյուս շահագրգիռ կազմակերպություններին:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  «ՀԷՑ» ՓԲ ընկերության կապալառու և լիազորված «ՎՈԼԻՈՍ նախագծային ինստիտուտ» ՓԲԸ-ին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: 

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2023
Ջերմուկ