|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 նոյեմբերի 2024 թ. N 298-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 Թ․ ՄԱՐՏԻ 16-Ի N 69-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 218-րդ հոդվածով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 24․11․2005 թ․ N 2138-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի սեպտեմբերի 30-ի N 11-Ն հրամանով՝ որոշում եմ՝
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2․ Ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ղեկավարի 2022 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգը հաստատելու և Ջերմուկ համայնքի ղեկավարի 2016 թ․ դեկտեմբերի 27-ի N 221-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 69-Ա որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողներին և աշխատողներին իրազեկելու պահից:
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
2024
Ջերմուկ