Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2023 թ. N 346-Ա

 

«ՋԵՐՄՈՒԿԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ–Ի ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասի» N 02-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետով և հիմք ընդունելով համակարգչում զետեղված ծրագրով պատահական ընտրված 5 թեկնածուների անվանացանկը՝ որոշում եմ՝


1․ Հաստատել «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2023 թվականի նոյեմբերի 24-ին անցկացվող մրցույթի մրցութային հանձնաժողովի հետևյալ կազմը՝ 

   Գոհար Էդիկի Թադևոսյան (Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչ, աշխատակազմի քարտուղար)

  Արմեն Բալաբեկի Թադևոսյան (համայնքում գործող կրթական, գիտական, մշակութային, սպորտային, առողջապահական կամ որևէ այլ կազմակերպության ներկայացուցիչ (ՊՈԱԿ կամ ՀՈԱԿ), «Ջերմուկ համայնքի ճոպանուղի» Համայնքային հիմնարկի տնօրեն)

  Նաիրի Սպարտակի Սարոյան  (Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչ, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ)

  Գվիդոն Հեկտորի Հարությունյան (Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչ, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության ավագ մասնագետ)

  Մխիթար Սամվելի Համբարձումյան  (համայնքի ավագանու անդամ)

2․ Սույն որոշման 1-ին կետում նշված մրցույթի մրցութային հանձնաժողովի քարտուղար նշանակել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սաթենիկ Կարապետյանին։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2023
Ջերմուկ