Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2023 թ. N 150-Ա

 

ԱՐՏԱԿ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՏԵՍՔԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին » N 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետի և հաշվի առնելով Արտակ Կառլենի Բագրատյանի դիմումը (մտից N 920, 22․05․2023 թ․)՝ որոշում եմ՝


1. Թույլատրել փոփոխելու Արտակ Կառլենի Բագրատյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝  2015 թվականի  դեկտեմբերի 30-ի  N  30122015-10-0009 վկայական) Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող 1,61468 հա (կադաստրային ծածկագիր՝ 10-016-0208-0050) մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի հողատեսքը` վարելահողից բազմամյա տնկարկների (կորիզավոր այգի):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արտակ Կառլենի Բագրատյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2023
Ջերմուկ