|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 սեպտեմբերի 2023 թ. N 292-Ա
ՀԱՆԳՈՒՑՅԱԼ ՍԵՐԳԵՅ ԿԱՐԱՈԳԼԱՆՈՎԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով և հաշվի առնելով հանգուցյալ Սերգեյ Ալեքսանդրի Կարաոգլանովի իրավահաջորդների ներկայացուցիչ Արփինե Եղիկյանի դիմումը (մտից N 1500, 31․08․2023 թ.) որոշում եմ՝
1. Հանգուցյալ Սերգեյ Ալեքսանդրի Կարաոգլանովին սեփականության իրավունքով պատկանող Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցի վրա գտնվող (նախկին հասցեն՝ ք․ Ջերմուկ, Ձախափնյակ 1/2) անշարժ գույքին՝ հողամասին, տրամադրել հետևյալ հասցեն՝
Ջերմուկ համայնք, քաղաք Ջերմուկ, Մ․ Մաշտոցի փողոց N 14:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
2023
Ջերմուկ