|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 նոյեմբերի 2024 թ. N 297-Ա
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 18-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով ՀՀ Վայոց ձորի մարզպետի՝ ս/թ նոյեմբերի 4-ի N 01/08.2/6985-2024 գրության պահանջը՝ որոշում եմ՝
1. Ջերմուկ համայնքի ղեկավարի 2022 թվականի փետրվարի 10-ի N 18-Ա որոշման (այսուհետ՝ Որոշման) մեջ կատարել հետևյալ լրացումը՝ N 1 հավելվածով հաստատված համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության 1․2-1 ծածկագրով պաշտոնի (աշխատակազմի քարտուղար) անձնագրի «ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» մասի 12-րդ կետի «զ» ենթակետում կատարել լրացում՝ «,» կետադրական նշանից հետո ավելացնել «կրթության ոլորտի պետական լիազոր մարմին պաշտոնական հարցում կատարելու միջոցով ստուգում է համայնքային ծառայության, համայնքային հայեցողական և համայնքային վարչական պաշտոնների հավակնող անձանց բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի իսկությունը» նախադասությունը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
2024
Ջերմուկ