Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մայիսի 2023 թ. N 148-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՃՈՒՂԻ N 47/43 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասով և 101-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի բնակիչ Սեդրակ Ասատրյանի դիմումը սեփականության իրավունքով իրեն պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  N 11052023-10-0021 վկայական)  հողամասից կամովին հրաժարվելու մասին (մտից N 558, 03․04․2023 թ․ և N 921, 22․05․2023 թ․)՝ որոշում եմ՝ 


1. Ճանաչել Ջերմուկ համայնքի սեփականության իրավունքը Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու N 47/43 հասցեում գտնվող 0,51 հա մակերեսով հողամասի նկատմամբ:

2․ Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

3․ Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2023
Ջերմուկ