Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 նոյեմբերի 2023 թ. N 345-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 289-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ որոշում եմ՝


1․ Ջերմուկ համայնքի ղեկավարի 2023 թվականի սեպտեմբերի 4-ի «ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը տվյալ շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցելու մասին» N 289-Ա որոշման մեջ կատարել լրացում՝ որոշման 3-րդ կետում ավելացնել «գ» և «դ» ենթակետեր հետևյալ բովանդակությամբ՝

« գ/ Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի  8-րդ փողոցի 6-րդ շենքի պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասը, որն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցվում է տվյալ շենքերի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին, կազմում է 0,03300214 հա»,

դ/ Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի 7-րդ փողոցի 17-րդ շենքի պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասը, որն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցվում է տվյալ շենքերի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին, կազմում է 0,02882 հա»

2․ Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակման օրվանից։

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2023
Ջերմուկ