Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2025 թ. N 18-Ա

 

«ԻՄԻՋ Մ․Գ․» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 76-Ն որոշման, հաշվի առնելով «ԻՄԻՋ Մ․Գ․» ՍՊ ընկերության տնօրեն Ա․ Կարապետյանի գրությունը (մտից՝ 83, 2025 թվականի հունվարի 15)՝ որոշում եմ՝


1. Թույլատրել «ԻՄԻՋ Մ․Գ․» ՍՊ ընկերությանը Ջերմուկ քաղաքի տարածքում իր կողմից տեղադրված և սեփականության իրավունքով իրեն պատկանող գովազդային վահանակների վրա տեղադրելու արտաքին գովազդ (Թույլտվություն N 9):

2. «ԻՄԻՋ Մ․Գ․» ՍՊ ընկերությունը պարտավոր է՝

ա/ Ջերմուկի համայնքապետարանի 900365031484 հաշվեհամարին յուրաքանչյուր ամիս 1 քմ-ի համար մուծել 1 125 (հազար հարյուր քսանհինգ) դրամ տեղական տուրք արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, 285 դրամ (երկու հարյուր ութսունհինգ)՝ դատարկ գովազդային վահանակների համար և իր կազմակերպության գովազդը տեղաբաշխելու և տարածելու համար՝ 113 դրամ (հարյուր տասներեք)

բ/ յուրաքանչյուր ամիս համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին ներկայացնել տեղեկատվություն իրեն պատկանող թվով 25 գովազդային վահանակների վրա տեղաբաշխված արտաքին գովազդի վերաբերյալ։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԻՄԻՋ Մ․Գ․» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և  ուժի մեջ է մինչև 31․01․2025 թ․:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2025
Ջերմուկ