Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2022 թ. N 250-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ՎԱՉԱԳԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Վաչագան Հովհաննիսյանի՝ 2022 թվականի օգոստոսի 31-ի հայտը՝ (մտից N 1373, 31․08․2022 թ․)՝ որոշում եմ՝ 


1. Ջերմուկ քաղաքի Գործարանային փողոցի 1-ին փակուղու N 8 հասցեում գտնվող սեփական հողամասում հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով  Ջերմուկ քաղաքի բնակիչ Վաչագան Հովհաննիսյանին տալ նախագծման թույլտվություն։

2․ Վաչագան Հովհաննիսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։ 

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վաչագան Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2022
Ջերմուկ