Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 2023 թ. N 288-Ա

 

ՄԵԼՍԻԿ ՍԱՐԳՍԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՎԱԾ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 51-րդ և 55-րդ կետերի, հաշվի առնելով Մելսիկ Սարգսի Առաքելյանի դիմումը (մտից՝ 2023 թվականի օգոստոսի 28-ի N 1472)՝ որոշում եմ՝


1. Մելսիկ Սարգսի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ 2022 թվականի մայիսի 22-ի N 22052012-10-0044 վկայական) Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու N 20/1 հասցեում գտնվող անշարժ գույքի բաժանված մասերին տրամադրել հասցեներ՝ 

0,2 հեկտար մակերեսով հատվածին՝ Ջերմուկ համայնք, քաղաք Ջերմուկ, Երևանյան խճուղու N 20/3,

1,08 հեկտար մակերեսով հատվածին՝ Ջերմուկ համայնք, քաղաք Ջերմուկ, Երևանյան խճուղու N 20/1։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մելսիկ Սարգսի Առաքելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2023
Ջերմուկ