Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2023 թ. N 145-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ՄԵՐԻ ՀԱՄԼԵՏԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆԱՀԻՏ ՀՈՒՍԻԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԽՆԱՄԱԿԱԼԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 18-ի N 2 արձանագրության, հիմք ընդունելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Քրիստինե Մայիսի Դավթյանի դիմումը (մտից՝ 2023 թվականի մայիսի 18-ի N 891)՝ որոշում եմ՝


1. Հաշվի առնելով Ջերմուկ համայնքի ղեկավարին կից գործող խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի եզրակացությունը՝  Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի՝ արդեն չափահաս դարձած բնակիչ Մերի Համլետի Գրիգորյանի (ծնված` 2004 թվականի հունվարի 14-ին)  նկատմամբ սահմանված խնամակալությունը դադարեցնել և խնամակալ Անահիտ Հուսիկի Վարդանյանին ազատել խնամակալի պարտականությունների կատարումից: 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Անահիտ Հուսիկի Վարդանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան  հաջորդող օրվանից:  

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2023
Ջերմուկ