Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2022 թ. N 255-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ՏՐՎԱԾ N 55 - N 58 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Սուն Սոլար», «Այ Սոլար», «Արմ Սոլար» և «Դուստր Սոլար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից ներկայացված նախագծային փաստաթղթերը (մտից N 1463,1464,1645 և 1466, 27․09․2022 թ․) և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման 108-րդ կետի պահանջները՝ որոշում եմ՝


1․  Ջերմուկ համայնքի ղեկավարի կողմից 2021 թվականի նոյեմբերի 24-ին «Սուն Սոլար», «Այ Սոլար», «Արմ Սոլար» և «Դուստր Սոլար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին տրված N 55, N 56, N 57 և N 58 շինարարության թույլտվությունների մեջ կատարել  լրացում․ շինարարության թույլտվությունների «օբյեկտի անվանումը, ռիսկայնության աստիճանը (կատեգորիան) հակիրճ բնութագիրը, հիմնական ցուցանիշները» տողում ավելացնել «110/10 և 10/08 ենթակայանների շենքերի կառուցում» բառերը։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Սուն Սոլար», «Այ Սոլար», «Արմ Սոլար» և «Դուստր Սոլար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2022
Ջերմուկ