
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՄԱՅԻՍԻ 2023թ. N 141-Ա
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲԱՑՕԹՅԱ ՎԱՃԱՌՔ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, <<Առևտրի և ծառայությունների մասին>> օերնքի 51-րդ հոդվածի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և 12-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 23-ի N 100-Ն որոշումը և հաշվի առնլով Ջերմուկ քաղաքի բնակիչ Գոռ Հակոբջանյանի դիմում-հայտը (մտից N 876, 16․05․2023 թ․)՝ որոշում եմ՝
1․ Թույլատրել Ջերմուկ քաղաքի բնակիչ Գոռ Հակոբջանյանին Ջերմուկ քաղաքի տարածքում՝ Ձախափնյակ թաղամասի 7/48 հասցեին կից տարածքում կազմակերպելու բացօթյա վաճառք (Թույլտվություն N 55)։
2․ Գոռ Հակոբջանյանը պարտավոր է բացօթյա առևտրի կազմակերպման համար համայնքի բյուջեի 900365031377 հաշվեհամարին վճարել առևտրի իրականացման յուրաքանչյուր օրվա համար 263 (երկու հարյուր վաթսուներեք դրամ) ՀՀ դրամ՝ 1 քառակուսի մետր տարածքի հաշով։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից, և տեղական տուրքի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է համարվում համապատասխան օրերի քանակով։
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
2023
Ջերմուկ