Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2025 թ. N 53-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասին, Հայաստանի Հանրապետության  կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերը սահմանելու մասին» N 987-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 10-րդ ենթակետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականիդեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի՝ 2024 թվականի դեկտեմբերի 18-ի N 2/փ-521 դրական եզրակացությունը և Ջերմուկ համայնքի ավագանու 20․02․2025 թ․ N 14-Ա որոշումը՝ որոշում եմ՝


1. Ջերմուկ համայնքի սեփականությունը հանդիսացող 10-002-0459-0009 կադաստրային ծածկագրով 2,388 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (հողատեսքը՝ վարելահող) նպատակային նշանակությունը փոխել որպես էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ կոմունալ օբյեկտների հողերի գործառնական նշանակությամբ (գերեզմանատուն):

 2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝

           Ջերմուկ համայնք, քաղաք Ջերմուկ, Երևանյան խճուղի 3-րդ փակուղի N 1/1։

3․ Սույն որոշումը ենթակա է գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2025
Ջերմուկ