Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2022 թ. N 251-Ա

 

«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության՝ 2022 թվականի օգոստոսի 29-ի հայտը՝ (մտից N 1367, 29․08․ 2022 թ․)՝ որոշում եմ՝


1. Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում գտնվող N զորամասի տարածքով անցնող միջին ճնշման ստորգետնյա գազատարի վերատեղադրման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով  «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը տալ նախագծման թույլտվություն։

2․ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն։ 

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2022
Ջերմուկ