Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
06 նոյեմբերի 2024 թ. N 295-Ա

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ ՄԱՅՐԱՑ ՓՈՂՈՑԻ N 3/2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԿԱ ԾԱՌԵՐԻ ՀԱՏՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ  և 36-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետերով, հաշվի առնելով Ջերմուկ քաղաքի բնակիչ Զ. Հակոբյանի դիմումը (մտից 1741, 30.10.2024 թ.)՝ որոշում եմ՝  


1.  Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի Մայրաց փողոցի N 3/2/1 հասցեում գտնվող, Ջերմուկ քաղաքի բնակիչ Զարմիկ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասը, ըստ համայնքապետարանի աշխատակազմի կողմից տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի, կառուցապատելու  նպատակով  թույլատրել  իրականացնելու հողամասում առկա ծառերի հատում:

2. Հատման  հետևանքով առաջացած փայտանյութը  թույլատրել Գնդեվազ գյուղից տեղափոխելու քաղաք Ջերմուկ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                      ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ

2024
Ջերմուկ