Երկայնակի Տպել
Լայնակի

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2021թ. N 450-Ա

 

«ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման, «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերության կողմից լիազորված անձի 2021 թվականի նոյեմբերի 29-ի դիմումը՝ (մտից N 1726)՝


 1.  «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը տալ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող, ՓԲԸ–ին պատկանող բջջային կապի ցանցի արդիականացման աշխատանքներ կատարելու շինարարության թույլտվություն:

2.  «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031567 հաշվեհամարին մուծել 10000 (տաս հազար) դրամ տեղական տուրք` շինարարության թույլտվության համար:

3․ «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը պարտավոր է շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ Ջերմուկ համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2021
Ջերմուկ