
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2023թ. N 289-Ա
ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎՐԱ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԸ ՏՎՅԱԼ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը տվյալ շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցման կարգի մասին» N 1855-Ն որոշումը՝ որոշում եմ՝
1․ Ջերմուկ համայնքի՝ (քաղաք Ջերմուկ և գյուղ Կեչուտ) բազմաբնակարան շենքերի պահպանման և սպասարկման համար առանձնացված հողամասերը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով անհատույց փոխանցել տվյալ շենքերի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին (այսուհետ` բազմաբնակարան շենքի սեփականատերեր)։
2․ Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասեր են համարվում՝
ա) կցակառույցներ չունեցող բազմաբնակարան շենքի համար` շենքի պարագծով ինչպես անմիջականորեն շենքի տակ գտնվող հողատարածքը, այնպես էլ սալվածքի չափով (մինչև 1,5 մետր լայնությամբ) հողաշերտը, եթե այն չի հանդիսանում ճանապարհ, փողոց կամ դրանց հարող հատված կամ այլ անձի սեփականություն հանդիսացող հողամաս.
բ) օրինական և ինքնակամ կցակառույցներ ունեցող բազմաբնակարան շենքի համար` ինչպես սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում նշված հողատարածքը, այնպես էլ օրինական կցակառույցի պարագծով դրա տակ գտնվող հողատարածքը, եթե այն չի հանդիսանում այլ անձի սեփականություն:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից և տարածվում է 2006 թվականի նոյեմբերի 30-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
2023
Ջերմուկ