Երկայնակի Տպել
Լայնակի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ 
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ 
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2022 թ. N 248-Ա

 

ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ՝ ԿԻՑ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՄԲ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, Ջերմուկ համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11 -ի N 5-Ն  որոշման 2-րդ կետի, և հաշվի առնելով Երևան քաղաքի բնակիչ Արմեն Արամի Վարդանյանի դիմումը (մտից՝ 2022 թվականի օգոստոսի 26-ի N 1348)՝ որոշում եմ՝


1. Ձևակերպել կառուցապատող Արմեն Արամի Վարդանյանի կողմից իրականացված Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 32/3  հասցեում գտնվող բնակելի տան և դրան կից օժանդակ շինության շահագործման թույլտվությունը։
2. Արմեն Արամի Վարդանյանը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031385 հաշվեհամարին մուծել 20 000 (քսան հազար) դրամ տեղական վճար` շինարարության ավարտը փաստագրելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Արմեն Արամի Վարդանյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                      ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

2022
Ջերմուկ