
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2025 թ. N 11-Ա
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԹԵՀՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԿԱՄ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆՄԱՆԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 18-ի N 89-Ն և 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 76-Ն որոշումների, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Թեհմինե Գվիդոնի Հարությունյանի հայտը (մտից՝ N 90, 2025 թվականի հունվարի 16)՝ որոշում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր Թեհմինե Գվիդոնի Հարությունյանին տալ 2025 թվականի ընթացքում Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 4-րդ շենքի N 46 հասցեում գտնվող՝ խանութի վերածված բնակարանում ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն (Թույլտվություն N 2):
2. Անհատ ձեռնարկատեր Թեհմինե Գվիդոնի Հարությունյանին պարտավորեցնել Ջերմուկի համայնքապետարանի 900365031351 և 900365031336 հաշվեհամարներին վճարելու տեղական տուրք` 9750–ական (իննը հազար յոթ հարյուր հիսունական) դրամ՝ յուրաքանչյուր եռամսյակի համար:
3. Անհատ ձեռնարկատեր Թեհմինե Գվիդոնի Հարությունյանին պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետությունում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» N 88 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան փոփոխել բնակարանի գործառնական նշանակությունը որպես հասարակական նշանակության տարածքի՝ խանութի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Թեհմինե Գվիդոնի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից և տեղական տուրքի վճարման առկայությամբ՝ ուժի մեջ է մինչև ս/թ դեկտեմբերի 31-ը:
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
2025
Ջերմուկ