
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2025 թ. N 56-Ա
«ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի կողմից լիազորված Սարգիս Զարմիկի Բասմաջյանի դիմումը (մտից N 378, 13․03․2025 թ․)՝ որոշում եմ՝
1. «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող
ա/ Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու վրա գտնվող անշարժ գույքին (վկայական N 23112020-10-0007) տրամադրել հետևյալ հասցեն՝ Ջերմուկ համայնք, քաղաք Ջերմուկ, Երևանյան խճուղի, 1-ին փակուղի N 7,
բ/ Գնդեվազ գյուղի 5-րդ փողոցի վրա գտնվող անշարժ գույքին (վկայական N 28122020-10-0008) տրամադրել հետևյալ հասցեն՝ Ջերմուկ համայնք, գյուղ Գնդեվազ, 5-ին փողոց N 13,
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ
2025
Ջերմուկ